«Փաստինֆո». Վաչագան Ղազարյանի նկատմամբ քրեական գործը կարճվել է
Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է և քրեական գործի վարույթը կարճվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնեց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։
Այսպիսով՝ Վ. Ղազարյանը քրեական պատասխանատվության չի ենթարկվի ապօրինի հարստանալու, դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու համար։
Աղբյուրը հիշեցնում է, որ «Սելենա» ՍՊ ընկերության հաշվապահի կողմից ենթադրյալ չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով 2018 թվականի հունիսի 20-ին և 21-ին խուզարկություններ են կատարվել նաև «Յանս» ռեստորանային համալիրի տարածքում, «Սելենա» ՍՊ ընկերության տնօրեն Ս.Կարապետյանի, «Սելենա» ՍՊԸ-ի փաստացի սեփականատեր Ռ.Բեգլարյանի բնակության վայրերում, վերջինիս ավտոտնակում։ Արդյունքում տանը կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերվել էր առանձնապես խոշոր չափերի գումար՝ 1 մլն 110 հազար 400 դոլար, 35 մլն ՀՀ դրամ, 230 հազար 500 եվրո, իսկ ավտոտնակից՝ 2.000 ԱՄՆ դոլար, «Ֆրանկ Մյուլլեր» ապրանքանիշի 2 հատ ժամացույց։
Հարուցվել էր քրեական գործ՝ ապօրինի հարստանալու, հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու դեպքի առթիվ ու Վ.Ղազարյանին, նրա կնոջն առաջադրել մեղադրանքներ, սակայն Ղազարյանը դիմել էր ՍԴ եւ վարչական դատարան` ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասի և 314.3-րդ հոդվածի կիրառումն իր նկատմամբ Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու նպատակով։
Նա կարծում էր, որ ինքը հանցագործության սուբյեկտ չէ, հետևաբար՝ հանցակազմը բացակայում է, ինչն էլ բացառում է արարքի հանցավորությունն ու պատժելիությունը։
Սահմանադրական դատարանը Վաչագան Ղազարյանի դիմումի քննության արդյունքում որոշել էր, որ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի՝ Վաչագան Ղազարյանի կողմից վիճարկվող 314.3 հոդվածով և 310.1-րդ հոդվածները համապատասխանում են Սահմանադրությանը, սակայն կոնկրետ մեկնաբանության եւ կոնկրետ հանգամանքների առկայության պարագայում. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն գործով վիճարկվող դրույթները դիմողի նկատմամբ կիրառվել են այլ՝ Սահմանադրական դատարանի մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի, դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով»,- նշել էր ՍԴ-ն։
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
- Վաչագան Ղազարյանի փաստաբան. Բողոքարկելու ենք դատարանի որոշումը
- Վաչագան Ղազարյան. Պատրաստակամ ենք մոտ 6 միլիոն դոլարի չափով գումարը փոխանցել պետությանը
- Փաստաբանները կրկին միջնորդություն կներկայացնեն Վաչագան Ղազարյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ
- Վաչագան Ղազարյանը և նրա կինը կասկածվում են փողերի լվացման մեջ. ՀՔԾ
- Վաչագան Ղազարյանը կրկին կալանավորվել է
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան