«ՈՉ» քարոզչության կողմ գրանցելու հարցը ներառված է այսօրվա նիստում
Այսօր ԿԸՀ-ն ստացել է ապրիլի 5-ի հանրաքվեի «ՈՉ» քարոզչության կողմ գրանցվելու հայտ։ Հանձնաժողովի մամուլի ծառայությունից հայտնում են, որ այսօր ժամը 15։00-ին գումարվելիք նիստում այս հարցը ևս ներառված է օրակարգում։
Ընդհանուր առմամբ օրակարգում երեք հարց է.
1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների 2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեի «ոչ» քարոզչության կողմ եվ նրա լիազոր ներկայացուցիչ գրանցելու մասին
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների 2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեի տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումն «այո» և «ոչ» քարոզչական կողմերի միջև սահմանելու մասին
3. Հինգ քառակուսի մետրը գերազանցող արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ փակցնելու իրավունքը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների 2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեի «այո» և «ոչ» քարոզչական կողմերի միջև բաշխելու մասին
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Մելիքյան. Հանրաքվեն կարող է ավելի վատ հետևանքներ ունենալ պետականության համար, եթե չձևավորվի «ոչ»-ի քարոզչության կողմ
- «Ոչ»-ի հանրային պաշտպանությունը ստանձնած նախաձեռնող խումբը ԿԸՀ ներկայացրեց փաստաթղթերը
- «Ոչ»-ի հանրային պաշտպանությունը ստանձնած 61 իրավաբաններ վաղը կդիմեն ԿԸՀ
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի