Մամիկոնյանց փողոցի մի քանի շենքերում ցնցումներ են զգացվել
Փետրվարի 18-ին, ժամը 17:39-ից Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Երևանի Մամիկոնյանց փողոցի երեք շենքերում ցնցումներ են զգացվել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻն տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Նշված երեք հասցեներում իրականացվել է տեղազննում. վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի