Ալմաթիում ձերբակալել են ահաբեկչություն պլանավորող ծայրահեղականների
Ղազախստանի Ազգային անվտանգության հանձնաժողովի (КНБ) պաշտոնյաները Ալմաթի քաղաքում ձերբակալել են երկու ծայրահեղականների, որոնք ծրագրում էին ահաբեկչություններ իրականացնել մարդաշատ վայրերում։ Այս մասին, ինչպես գրում է Ria-ն, ասվում է կոմիտեի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի, կասկածյալները ձերբակալվել են փետրվարի 14-ին՝ դատարանի որոշմամբ:
«Իրենց բնակության վայրում անցկացվող քննչական գործողությունների ընթացքում առգրավվել է պայթուցիկ տարրերով սարք, դրա արտադրության բաղադրիչներ, դանակներ, սմարթֆոներ՝ հարձակման ենթադրյալ օբյեկտների լուսանկարներով ու տեսանյութերով», - ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:
Քրեական գործեր են հարուցվել ահաբեկչության գործողության նախապատրաստման և ահաբեկչության քարոզչության փաստերի վերաբերյալ:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի