Փատաբան. Դատարանը վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրել է վերացնել Արմեն Գևորգյանի իրավունքների խախտումը
Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ խախտվել է Հայաստանի նախկին փոխվարչապետ, ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի իրավունքը։
Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում մանրամասնել է.
«Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազության անգործության դեմ բերված բողոքը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի՝ 10.12.2019թ. որոշման դեմ ներկայացված իմ վերաքննիչ բողոքը, որոշեց՝ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի վերաքննիչ բողոքը բավարարել, թիվ ԵԴ/0749/11/10 գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2019թ. դեկտեմբերի 10-ի որոշումը բեկանել՝ վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնելով վերացնել Արմեն Գևորգյանի իրավունքների խախտումը:
Ավելի վաղ՝ ես Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանս Արմեն Գևորգյանին ՀՀ սահմանը հատելը չթույլատրելու կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում էի ներկայացրել, որով խնդրել էի իրավական գնահատականի արժանացնել ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության գործողությունները, իսկ քրեական գործ հարուցելու առիթի օրինականության և հիմքերի բավարար լինելու դեպքում՝ հարուցել քրեական գործ:Սակայն ՀՀ գլխավոր դատախազությունը այնուհետև՝ նաև առաջին ատյանի դատարանը գտել էին, որ իմ կողմից ներկայացված հաղորդումը վերացական է և չի պարունակում կոնկրետ տվյալներ հանցագործության հատկանիշների մասին:
Սակայն ինչպես վերը նշվեց, վերադաս ատյանը իրավացիորեն գտավ որ իմ կողմից ներկայացված հաղորդում է ոչ թե վերացական բնույթ է կրել, այլ պարունակել է տվյալներ հանցագործության հատկանիշների մասին»։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Գևորգյանի փաստաբանը միջնորդեց դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը
- Դատարանը չբավարարեց Արմեն Գևորգյանի փաստաբանի միջնորդությունը
- Արմեն Գևորգյանի խափանման միջոցը վերացնելու միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը
- Արմեն Գևորգյանի փաստաբան. «Դատական բոլոր ատյանները հաստատել են իմ պաշտպանյալի կողմից ՍԴ անդամի վրա ճնշում գործադրելու փաստի առնչությամբ հիմնավոր կասկածի բացակայությունը»
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին