
Արցախում 361 թկնածու կպայքարի պատգամավոր դառնալու համար
ԱՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հրապարակել է մարտի 31-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած` առաջադրված կուսակցությունների դաշինքների, կուսակցությունների ընտրական ցուցակները:
ԱՀ ԿԸՀ մամլո ծառայության փոխանցմամբ՝ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար ընտրական ցուցակ են ներկայացրել 2 կուսակցությունների դաշինքներ և 10 կուսակցություններ` ընդհանուր թվով 361 պատգամավորի թեկնածուների ընդգրկմամբ:
Ընտրական ցուցակներին կից ներկայացված փաստաթղթերը ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում ուսումնասիրվում են:
Հարակից հրապարակումներ`
- ՀՅԴ-ն հրապարակել է Արցախի ԱԺ ընտրությունների ցուցակը
- Արցախի ԿԸՀ են ներկայացվել նախագահի 6 թեկնածուի գրանցման փաստաթղթերը