«Բարսելոնան» ընդդեմ Մեսսիի սոցցանցում արշավ է կազմակերպել
«Բարեսելոնա» ակումբը սոցիալական ցանցերում ի աջակցություն ակումբի նախագահ Խոսեպ Բարտոմեոյի և ընդդեմ թիմի ավագ Լիոնել Մեսսիի կազմակերպել է արշավ։ Վեստ.ռու-ի հաղորդմամբ, դրա համար վարձել էին հատուկ կազմակերպություն, որն իր ծառայությունը գնահատել է միլիոն եվրո։
Սոցիալական ցանցերում հասարակական կարծիքի ստեղծմամբ զբաղվող ինչ-որ խումբ խոստովանել է, որ պատվեր է ստացել «Բարսելոնայից»։ Նպատակը եղել է աջակցություն հայտնել ակումբի ներկայիս նախագահ Խոսեպ Բարտոմեոյին ակումբի նոր նախագահի ընտրություններում։ Պատվիրատուն եղել է Բարտոմեոյի օգնականներից մեկը։
Միաժամանակ հարձակում է կազմակերպվել Լիոնել Մեսսիի և Ժերար Պիկեի դեմ։ Ընդհանուր, ի աջակցություն նախագահի և ընդդեմ ֆուտբոլիստների, ծախսվել է միլիոն եվրո։
«Բարսելոնան» իսպանական մամուլում հայտնված տեղեկատվությունը համարում է զրպարտություն և պահանջում է հերքում։ Բայց ընկերությունը ներկայացրել է փաստաթղթեր, որոնք ապացուցում են Իսպանիայի չեմպիոնի հետ համագործակցությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա