Գևորգ Հարությունյանը շախմատի Կասպյան Գավաթի միանձնյա առաջատարն է
Իրանում մեկնարկել է «Կասպյան Գավաթ» միջազգային մրցաշարը, որին մասնակցում են 7 երկրների 202 շախմատիստ, այդ թվում՝ 8 գրոսմայստեր։ Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են 6 շախմատիստ՝ գրոսմայստերների Գևորգ Հարությունյանը և Լևոն Բաբուջյանը, կանանց միջազգային վարպետ Սիրանուշ Ղուկասյանը, ՖԻԴԵ-ի վարպետներ Հայկ Երիցյանը և Մարիամ, ինչպես նաև պատանի շախմատիստուհի Աստղիկ Հակոբյանը։ Այդ մասին հայտնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։
Կայացած 6 տուրերից հետո աղյուսակը 6 միավորով միանձնյա գլխավորում է Գևորգ Հարությունյանը։ Լևոն Բաբուջյանը և Սիրանուշ Ղուկասյանը 5-ական միավորով կիսում են 3-րդ հորիզոնականը։ Հայկ Երիցյանը վաստակել է 4,5 միավոր, Մարիամ Ավետիսյանը և Աստղիկ Հակոբյանը՝ 3,5-ական։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա