Էլթոնը Ջոնը ձայնը կորցնելուց հետո շարունակում է համերգները Նոր Զելանդիայում
Հայտնի երգիչ Էլթոն Ջոնը չի չեղարկի Նոր Զելանդիայում նախատեսված առաջիկա համերգներն այն բանից հետո, երբ նախօրեին Օքլենդում ելույթի ժամանակ կորցրել էր ձայնը։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, գրում է NME-ը։
Հիշեցնենք, որ երկուշաբթի Էլթոն Ջոնեը Օքլենդում համերգը ստիպված կեսից դադարեցրել էր։ Ավելի ուշ երաժիշտը պատմել էր, որ նախքան համերգն իր մոտ թոքաբորբ էին ախտորոշել, և ելույթի ժամանակ կորցրել էր ձայնը։ Նշվում է, որ բեմը լքելիս՝ արտիստը չի կարողացել զսպել արցունքները։
Էլթոն Ջոնն այսօր հանդես է գալու Օքլենդում նույն Mount Smart մարզադաշտում։ Հաջորդ համերգը փետրվարի 20-ին է։ Համերգները կայանում են 72-ամյա երգչի Farewell yellow brick road հրաժեշտի համաշխարհային շրջագայության շրջանակում։
Համերգային շրջագայության ընթացքում, որը մեկնարկել է 2018 թ., երաժիշտը շուրջ 300 համերգով է հանդես գալու։
Հարակից հրապարակումներ`
- Համերգի ժամանակ Էլթոն Ջոնը կորցրել է ձայնն ու արտասվել
- Էլթոն Ջոն. Մայլ Ջեքսոնը «ամբողջովին խելագարվել էր» 2000-ականներից
- Էլթոն Ջոնը չէր ցանկանում, որ արքայադուստր Դիանայի մահվան մասին երգը համաշխարհային ճանաչում ստանար
- Մակրոնը պարգևատրել է Էլթոն Ջոնին
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա