Լևոն Քոչարյան. Ամեն անգամ շեշտելով, թե ժողովրդի պահանջն է, բացարձակ սուտ է
«Հակաիրավական, հակաօրինական, հակասահմանադրական պրոցեսին ոչ մի ձևով չեմ պատրաստվում միանալ»,- լրագրողների հետ զրուցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը՝ պատասխանելով ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի մասին հարցերին, մասնավորապես հնարավո՞ր է որևէ կերպ աջակցել «Ոչ»-ին։
Նրա խոսքով, հանրաքվեի անցկացումն ի սկզաբնե շատ մեծ հիմարություն է, պարզապես սեփական մարդկանց ՍԴ-ում ունենալու համար է արվում։
Լ.Քոչարյանն ասաց, որ ամեն անգամ շեշտելով, թե ժողովրդի պահանջն է, բացարձակ սուտ է. «Ժողովուրդը նման պահանջ չունի. ոչ նորմալ գիտի Սահմանադրական դատարանն ինչ ֆունկցիա է անում, դատավորների մասին չգիտի, ինչը նորմալ է։ Ժողովրդին հուզում է տեսախցիկների հարցը, բալային համակարգը և այլ հարցեր, որոնց մասին, չգիտես ինչու, ժողովրդի ցանկությունը չի հիշատակվում։ Այսինքն, իրենց մի բան պետք է, դա վերագրում են, որ ժողովրդին է պետք, սկսում են համոզել»։
Հարակից հրապարակումներ`
- «Ոչ»-ի հանրային պաշտպանությունը ստանձնած նախաձեռնող խումբը ԿԸՀ ներկայացրեց փաստաթղթերը
- Լևոն Քոչարյանի կոչին ԱԱԾ-ում ծանոթացել են
- Լևոն Քոչարյան. Հուսով եմ, որ կրկին անգամ ականատեսը չենք լինի երկակի ստանդարտի կիրառման
- Լևոն Քոչարյան. Ամենակարևոր ձեռքբերումը հենց կայացած բանակ ունենալն է
- Լևոն Քոչարյան. Թավադյանի դեմ այս գործողություններով փորձ է արվում ճնշել մամուլը
- Լևոն Քոչարյան. Հաջորդ սքեչերում պիցցա տվեք բռնեք
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի