ՍԴ-ն ուզում են քավության նոխազ դարձնել
Սահմանադրական դատարանի այսօրվա նիստի ընդմիջմանը դատավոր Ֆելիքս Թոխյանը, պատասխանելով լրագրողի հարցեին, թե ապրիլի 5–ի հանրաքվեի արդյունքները կարո՞ղ են վիճարկվեն ՍԴ դատարանում, նշեց, որ կարող են դիտարկվել, բայց չգիտի, թե իրենք ինչ պետք է անեն։
«ՍԴ–ում ոչ Վահե Գրիգորյանի գալուց առաջ և ոչ էլ հունիսին նրա գալուց հետո ոչ մի ճգնաժամ չկա»,– լրագրողի մեկ այլ հարցին ի պատասխան ասաց Թոխյանը։
Անդրադառնալով անընդհատ հնչող այն հայտարարություններին, որ ՍԴ–ն պարբերաբար դակել է նախկին իշխանությունների կեղծած ընտրությունների արդյունքները՝ ՍԴ դատավորը ասաց. «ՍԴ–ն ընտրությունների ոչ կազմակերպողն է, և ոչ էլ վերահսկողը, հետևաբար դրանք կեղծելու օբյեկտիվ հնարավորություն իսպառ չունի։ Թե ինչո՞ւ են ուզում մեզ վրա բարդել, քավության նոխազ սարքել՝ գնացեք իրենց հարցրեք։ Այն բոլոր որոշումները, որ ես ստորագրել եմ վերջին 20 տարում, այսօր էլ կստորագրեմ»։
Դատավորը նաև հավելեց, որ ՍԴ–ն ընտրությունների վերաբերյալ որոշումները կայացրել է ԿԸՀ–ից, դատախազությունից, ոստիկանությունից ստացած փաստաթղթերի հիման վրա և այլ որոշում չէր կարող կայացնել։ ՍԴ դատավորը հայտարարեց, որ ցանկություն ունեցող փաստաբանները կարող են ՍԴ արխիվում ուսումնասիրել փաստաթղթերը և կհամոզվեն, որ դրանց հիման վրա այլ որոշում հնարավոր չէր կայացնել։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի