Սինգապուրում կորոնավիրուսի կարանտինի ռեժիմը խախտողները կբանտարկվեն
Սինգապուրում իշխանությունները պատժամիջոցներ են կիրառել Չինաստանից վերադարձած քաղաքացիների այն համար, ովքեր կխախտեն տնային կարանտինի ռեժիմը։
Այս մասին, gazeta.ru-ի փոխանցմամբ, ասել է Սինգապուրի առողջապահության նախարար Լոուրենսա Վոնգան։
Նշվում է, որ նախկին հրամանագրով, Չինաստանից վերադարձած մարդիկ պետք է 14 օր տնային կարանտինի ռեժիմում լինեին, սակայն նրանց թույլատրվում էր կարճ ժամանակով դուրս գալ տնից։
Նոր որոշման համաձայն՝ Չինաստանից վերադարձած քաղաքացիներին արգելվում է տնից հեռանալ: Եթե նրանք սննդի կամ դեղի կարիք ունեն, պետք է դիմեն հարազատներին։
Ըստ Լոուրենս Վոնգի, կարանտինի ռեժիմը խախտելու համար քաղաքացուն սպառնում է ազատազրկում մինչև 6 ամիս, ինչպես նաև տուգանք ՝ մինչև 10 հազար սինգապուրյան դոլար (7,2 հազար դոլար): Նման խախտման համար օտարերկրացիները կզրկվեն աշխատանքից և կլքեն Սինգապուրը։
Հարակից հրապարակումներ`
- Ուհանի հիվանդանոցի գլխավոր բժիշկը կորոնավիրուսից մահացել է
- Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 1 օրվա ընթացքում ավելանացել է 1800-ով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին