Մեկնարկել է «ՏԻՄ-երում կանանց մասնակցությունը՝ համայնքների զարգացման գրավական» խորագրով մարզային ֆորումների շարքը
Մարզերում մեկնարկել է «ՏԻՄ-երում կանանց մասնակցությունը՝ համայնքների զարգացման գրավական» խորագրով ֆորումների շարքը, որի նպատակն է քննարկել ՏԻՄ-երում կանանց ներկայացվածության հիմնահարցերը և խթանել տեղական կառավարման մակարդակում կանանց մասնակցությունը։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ հանդիպումների մեկնարկը տրվել է Տավուշի մարզից, որի աշխատանքներին մասնակցել է ՏԿԵՆ տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը։
Ա. Գիլոյանը կարևորել է կանանց մասնակցությունը տեղական մակարդակում որոշումների կայացման գործընթացներում և ներկայացրել կանանց համար հավասար մրցակցության իրավական մեխանիզմերի ներդրման ուղղությամբ պետության կողմից իրականացվող քայլերը։
Ֆորումին ներկայացվել են ՏԻՄ-երում կանանց մասնակցության վերաբերյալ վիճակագրական տվյալներ և հետազոտությունների արդյունքներ, հնչել են փորձագիտական գնահատականներ։
Հաջորդ հանդիպումը նախատեսվում է անցկացնել Արմավիրի մարզում։
«ՏԻՄ-երում կանանց մասնակցությունը՝ համայնքների զարգացման գրավական» խորագրով մարզային ֆորումների շարքն անցկացվում է «Կանայք քաղաքականության մեջ» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՕքսԵՋեն հիմնադրամի հետ համագործակցությամբ՝ Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի