Քեմբրիջում էկոակտիվիստները ի նշան բողոքի փոսեր են փորել քոլեջի դիմաց
Քեմբրիջում Extinction Rebellion շարժման բնապահպան-ակտիվիստները բողոքի մեկշաբաթյա ակցիայի շրջանակում Քեմբրիջի համալսարանի Թրինիթի քոլեջի դիմացի խոտածածկ հատվածը փորել են։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, նշվում է, որ ակտիվիստները բողոքում են, որ համալսարանը համագործակցում է այնպիսի ընկերությունների հետ, որոնք օգգտագործում են հանածո վառելիք։
Բողոքի ակցիայի մասնակիցներն իրենց հայտարարություն մեջ նշում են, որ Թրինիթի քոլեջը նավթագազային ընկերություններում ներդրել են 11,83 միլիոն դոլար։ Ակտիվիստները մեղադրում են քոլեջին «կլիմայի և շրջակա միջավայրի ճգնաժամի» մեջ:
Ի նշան բողոքի՝ ցուցարարները փորել են փոսեր քոլեջի դարբասի դիմաց, նաև տեղադրել են դրոշներ և պաստառներ` շրջակա միջավայրը պաշտպանելու համար միջոցներ ձեռնարկելու կոչերով:
Թրինիթի քոլեջի աշխատակազմը որոշել է բողոքի ակցիաների ընթացքում զբոսաշրջիկների համար փակել զբոսայգին, մատուռը և գրադարանը:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի