Ուհանի հիվանդանոցի գլխավոր բժիշկը կորոնավիրուսից մահացել է
Կորոնավիրուսից մահացել է Ուհանի հիվանդանոցի գլխավոր բժիշկը։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում տալով Չինաստանի կենտրոնական հեռուստաալիքին։
Նշվում է, որ Լյու Չժինիմը առաջին բժիշկն է, ով մահացել է կորոնավիրուսից։
Ավելի վաղ բժշկի մահվան մասին գրառումներ էին արվել սոցիալական ցանցերում, իսկ տեղական լրատվամիջոցները հերքում էին այդ լուրերը։
Ավելի ուշ լրատվամիջոցները կապ են հաստատել բժշկի կնոջ հետ, ով նշել է՝ ամուսինը դեռ ողջ է։ Մեկ ժամ անց բժիշկը մահացել է։
Աղբյուրը նշում է, որ փետրվարի 14-ին կորոնավիրուսից մահացել էր նաև նույն հիվանդանոցի բուժքույրերից մեկը։
Հարակից հրապարակումներ`
- iPhone -ի առաքումն ամբողջ աշխարհով սահմանափակ կլինի պայմանավորված կորոնավիրուսով
- Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 1 օրվա ընթացքում ավելանացել է 1800-ով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան