Վրացական շուկան արդեն կորցրել ենք,հաջորդը՝ իրանականն է.փորձագետը՝ էներգետիկ ոլորտի մասին
Էներգետիկ անվտանգության ինստիտուտի ղեկավար Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հայաստանի էներգետիկ ոլորտի քաղաքականությանը: Նա մասնավորապես գրել է.
«Սա է Հայաստանի էներեգտիկ քաղաքականության իրական պատկերը:
Բացի նրանից, որ 2019 թ. դեպի Վրաստան արտահանել ենք 0 կՎտ.ժ էլեկտրաէներգիա, արդեն սկսել ենք դիրքավորվել որպես ներկրող, ինչն ուղղակիորեն հակասում է Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման մոդելին: Վերջինս, ինչպես գիտենք, խարսխված է էլեկտրաէներգիայի կայուն արտահանման սկզբունքի վրա: Ու այդ սկզբունքն անտեսելով՝ գրեթե անհնար է լինելու Հայաստանում ողջամիտ ու սոցիալակենտրոն սակագնային քաղաքականություն իրականացնել: Իսկ թե ինչ սոցիալական նեռվ են իրենց մեջ պարունակում էլեկտրաէներգիայի ու գազի սակագները, պարզ է յուրաքանչյուրիս համար:
Ուստի, կամ անհրաժեշտ է ուղիներ փնտրել արտահանման ծավալների ավելացման համար՝ նվազեցնելով երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի ինքնարժեքն ու զարկ տալով Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքի կառուցմանը, կամ էլ արմատապես փոխել Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման մոդելը:
Պարզ է, սակայն, որ թե առաջինի, թե երկրորդի համար իշխանությունները չունեն որ կամք, ոչ կադրային ռեսուրս:
Հայաստանի էներգետիկայի երկարաժամկետ զարգացման ծրագրի մանկապատանեկան տեքստը վկա:
Մի խոսքով, վրացական շուկան արդեն կորցրել ենք: Հավանաբար, հաջորդը իրանականն է: Բայց դե ոչինչ: Կարևորը «մերժիր Հրայրին» օպերացիան լավ անցնի»:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի