Մենք պիտի միշտ հիշենք, որ որպես քաղաքական ազգ ապստամբության ծնունդ ենք. Ավետիսյան
Փետրվարյան ապստամբության տարեդարձի առիթով «Սասնա ծռերն» ու իրենց աջակիցներն այսօր այցելել են բոլշևիկների կացնահարած զոհերի հուշարձան։
«Մենք պիտի միշտ հիշենք, որ որպես քաղաքական ազգ ապստամբության ծնունդ ենք։ Հայկ Նահապետի ապստամբությամբ մենք ինքնորոշվեցինք և ձեռք բերեցինք քաղաքական ազգի ինքնություն և շարունակեցինք մեր անկախ կյանքի ընթացքը։ Եվ փետրվարյան ապստամբությունը մեր հավերժի ճամփորդ ազգի հերթական ինքնահաստատման դրվագներից մեկն էր, որ մենք չենք կարող այլ կերպ ապրել, քան որպես անկախ ինքնություն, որպես պետական ազգ, որ կարող է իր ճակատագիրը կռել»,- իր ելույթում ասաց «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը։
Նրա խոսքով, Հայաստանի այսօրվա կարգավիճակը՝ որպես պետություն, փետրվարյան հեղփոխության և զանգեզուրյան հերոսական դիմադրության շնորհիվ է։ Նա նշեց, որ այսօր Հայաստանի համար առաջնային է կիսագաղութային վիճակից արագ դուրս գալը։
«Մենք պետք է հասնենք այն կայունության ափը, որտեղից կսկսվի մեր բնականոն արարչական զարգացումը։ Դրա համար ես ուզում եմ ընդգծել՝ առաջնահերթորեն մեզնից պետք է զատվի և արմատախիլ արվի բոլշևիզմը։ Երեկ բանակի դեպքերի հետ կապված վարչապետի մոտ խորհրդակցություն եղավ, որից անմիջապես հետո գլխավոր շտաբը բոլշևիկյան ավանդույթների համաձայն հայտարարություն արեց՝ ապացուցելով, որ ուղղակի արմատակալած է այդ երևույթը, և այն պետք է արմատախիլ արվի։ Եվ այս փոփոխություններն են, որ պետք է անենք միասին, դրա համար մեզ պետք է ազգային իշխանություն»։
Ըստ Ավետիսյանի, դեպի ազգային իշխանություն արվող միջանկյալ քայլը ազգային համաձայնության կառավարությունն է։ Նա ասաց, որ պետք է անցումային ծրագիր լինի, որը կներառի իրավաքաղաքական գնահատական, որի հիման վրա կիրականացվի անցումային արդարադատություն և լյուստրացիա։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի