Կարեն Աբրահամյանի պաշտոնանկության լուրը Արցախում ոչ հերքում են, ոչ հաստատում
Երեկվանից մամուլի տարբեր միջոցներ, վկայակոչելով իրենց աղբյուրները, գրում են, որ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը կլքի զբաղեցրած պաշտոնը։
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց՝ այս պահին նախագահի որևէ հրամանագիր այդ մասին չկա։
«Որևէ բան ասել չեմ կարող»,-ասսաց Դ. Բաբայանը՝ ոչ հերքելով, ոչ էլ հաստատելով տարածված լուրերը։
Ի դեպ, նույն աղբյուրները ԶԼՄ-ներին հայտնել են, որ Պաշտպանության նախարար է նշանակվելու Ջալալ Հարությունյանը։
Արցախի ՊՆ-ում հնարավոր փոփոխությունները պայմանավորում են վերջին շրջանում Արցախի տարբեր զորամասերում զինծառայողների մահվան դեպքերի հետ։
Հիշեցնենք, որ Կարեն Աբրահամյանը պաշտոնը ստանձնել է 2018 թվականի դեկտեմբերի 14-ին։
Հարակից հրապարակումներ`
- Վարչապետի մոտ Զինված ուժերում մահվան դեպքերի հետ կապված տեղի է ունեցել խորհրդակցություն
- Տիգրան Աբրահամյան. Կարևորը ԶՈՒ-ում առկա խնդիրների ճիշտ ախտորոշումն է
- Հրանուշ Խառատյան. «Ասֆալտին փռեք» բանակում կատարվող սպանությունները բացահայտելու անկարող/«անկարող» քննիչներին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան