iPhone -ի առաքումն ամբողջ աշխարհով սահմանափակ կլինի պայմանավորված կորոնավիրուսով
Apple ընկերությունը Չինաստանում կորոնավիրուսի պատճառով սահմանափակել է iPhone-ի առաքումն ամբողջ աշխարհում։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել ենն ընկերությունից։
Հայտարարության մեջ նշվում է, որ վիրուսի բռնկումը դժվարություններ է առաջացրել Չինաստանում Apple-ի մատակարարող ձեռնարկությունների աշխատանքում: Արդյունքում, սմարթֆոնների գլոբալ առաքումները սահմանափակ կլինեն: Նաև սպասվում է, որ ընկերության եկամուտներն այս եռամսյակում ավելի ցածր կլինեն, քան նախկինում էին կանխատեսվում:
Բացի այդ, ընկերությունում հայտարարել են Չինաստանում իր արտադրանքի պահանջարկի նվազման մասին: Չինաստանի Apple- ի բոլոր խանութները, ինչպես նաև գործընկեր բազմաթիվ խանութներ, փակվել են։ Բաց խանութները գործում են քիչ ժամանակով և հաճախորդների շատ քիչ են։
«Մեր հիմնական գերակայությունը՝ այժմ և միշտ, մեր աշխատողների, ցանցի գործընկերների, հաճախորդների և համայնքների, որտեղ մենք աշխատում ենք, առողջությունն ու անվտանգությունն է», -հայտարարել են ընկերությունից։
Հարակից հրապարակումներ`
- Կորոնավիրուսը՝ սպառնալիք քաղցկեղով հիվանդների համար
- Կորոնավիրուսը նպաստեց աշխարհում տանից աշխատելու ամենամեծ փորձի ձեռքբերմանը
- Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 1770-ի
- Չինաստանում սկսել են կորոնավիրուսի դեմ առաջին դեղամիջոցի արտադրությունը
- Ճապոնիան, չնայած կորոնավիրուսի, մտադիր է անցկացնել Օլիմպիադա-2020-ը
- Կորոնավիրուսի ամենահավանական աղբյուրն՝ ըստ չինացի գիտնականների
- Եվրոպայում գրանցվել է կորոնավիրուսից առաջին մահվան դեպքը
- Չինաստանում կորոնավիրուսով վարակված 2 ամսական երեխային բուժել են
- Կորոնավիրուսը հասել է Եգիպտոս
- Չինաստանում կորոնավիրուսից մահացությունների թիվը գերազանցել է 1500-ը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան