«Փաստ». ՊԲ են հրավիրվում տարբեր խմբեր՝ հոգեբաններ, նախկին բարձրաստիճան զինվորականներ
«Փաստ» թերթը գրում է. «Զինված ուժերում վերջին շրջանում գրանցվող միջադեպերի վերաբերյալ Արցախի Հանրապետության ՊԲ-ում նախօրեին ռազմական խորհրդի նիստ է կայացել: Ճիշտ է՝ պաշտոնական հաղորդագրությունում ընդհանուր ձևակերպումներով տեքստ էր ներկայացվել, սակայն, ըստ «Փաստ» թերթի աղբյուրների, հանդիպումը մոտ 4 ժամ է տևել:
Մինչ այդ, ՊԲ-ն մի քանի այլ ձևաչափով ևս (ոչ պաշտոնական) քննարկումներ է իրականացրել: Այս օրերին ՊԲ են հրավիրվում տարբեր խմբեր՝ հոգեբաններ, նախկին բարձրաստիճան զինվորականներ, տարբեր ոլորտի մասնագետներ, որոնք կարող են որևէ կերպ նպաստել առկա վիճակի լիցքաթափմանը: Բանակի հրամկազմի հետ խորհրդակցությունների շարք է անցկացնում նաև Արցախի նախագահը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։