«Իրատես». Արևիկ Անափիոսյանի տնից գողերը տարել են հարյուրհազարավոր դոլարներ, որոնց ծագման «գաղտնիքն» էլ հայտնի է դարձել Նիկոլ Փաշինյանին
«Իրատես» թերթը գրում է. «ԿԳՄՍ փոխնախարար Արևիկ Անափիոսյանի տան գողոնը բավականին ապշեցնող, միաժամանակ տպավորիչ է եղել, ինչն էլ հենց դարձել է նրա հրաժարականի հիմնական պատճառը։ Որոշ աղբյուրների փոխանցմամբ, նրա տնից գողերը տարել են հարյուրհազարավոր դոլարներ, որոնց ծագման «գաղտնիքն» էլ հայտնի է դարձել իշխանություններին, մասնավորապես Նիկոլ Փաշինյանին։
Ըստ օդում կախված լուրերի` կապ է ունեցել ԿԳՄՍ-ին տրված գրանտների հետ: Առերևույթ դրսում սովորելու պատրվակով փոխնախարարի պաշտոնը թողած Անափիոսյանի «թասիբին» կանգնել են սորոսականները, որոնք ամեն ինչ արել են, որ վերջինս «անպայման» մեկնի արտասահման` «կրթություն» ստանալու։ Ուժային կառույցների վրա աչք տնկած սորոսական համայնքը չէր ցանկացել, որ սկանդալը ջրի երես դուրս գա, և առանց այն էլ Հայաստանում իրենց վարկաբեկված անունը ևս մեկ սկանդալով հայտնի դառնա»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի