«Հրապարակ». ԱԺ հանձնաժողովները հանդիպման են հրավիրել ԳՇ պետին, մի քանի օր անց էլ հրավիրելու են Դավիթ Տոնոյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում խաղաղ պայմաններում զոհերի վիճակագրությունը մտահոգում է նաև իշխանություններին։ Երեկ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն էր հրավիրել ուժայինների մասնակցությամբ՝ քննարկելու վերջին շրջանում բանակում տեղի ունեցող դժբախտ պատահարները։ Մասնակցել են նաև պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու ԶՈՒ շտաբի պետ Արտակ Դավթյանը։
Իսկ այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովներն են հրավիրել շտաբի պետ Արտակ Դավթյանին։ Հարցի շուրջ անցկացնելու են համատեղ աշխատանքային փակ քննարկում, իսկ մի քանի օր անց էլ հրավիրելու են Դավիթ Տոնոյանին»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում ։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի