Վրաստանի խորհրդարանի խոսնակի ելույթի ժամանակ ԽՍՀՄ հիմնն է հնչել
Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները, որոնք բողոքում են գլխավոր դատախազի պաշտոնում Իրակլի Շոթաձեի նշանակման դեմ, խորհրդարանի խոսնակի ելույթի ժամանակ մեգաֆոնով միացրել են ԽՍՀՄ հիմնը: Այս մասին գրում է Ռիա նովոստին։
Խոսնակ Արչիլ Թալաքվիձեն հանդես է եկել ամենամյա հաշվետվությամբ: Այսօր նախատեսված է նաև գլխավոր դատախազի թեկնածության քվեարկությունը: Շոթաձեն նախկինում զբաղեցրել է այդ պաշտոնը, սակայն հեռացել էր անչափահասների մահվան հետ կապված աղմկոտ սկանդալից հետո:
Խորհրդարանի նախագահի խոսնակի ելույթի ժամանակ ընդդիմադիրները պաստառներով և մեգաֆոնով փորձել են ներխուժել դահլիճ: Մեգաֆոններից լսվել է ՌԴ հիմնը: Թալաքվաձեն ընդդիմության փերֆորմանսն անվանել է խորհրդանշական, քանի որ հենց այդ նույն պահին ինքը խոսում էր օկուպացիայի ու նախկին իշխանությունների սխալների մասին:
«Կարծում ենք, որ խորհրդային հիմնը ամենահամապատասխան ժեստն է երկրում առկա իրավիճակին և նրան, թե ինչպես է իրեն պահում ղեկավարությունը, դրա համար էլ որոշել ենք միացնել այն»,- հայտարարել է ընդդիմադիր Իրմա Նադիրաշվիլին:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի