Արտակ Դավթյան. Կադրային փոփոխություններ կլինեն
«Կադրային փոփոխություններ կլինեն, որոնց մասին պաշտոնապես կլինեն հրամանագրեր»,-այս մասին հայտարարեց ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը՝ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում։
Նա ասաց, Արցախի պաշտպանության նախարարի հրաժարականի հարցն իրենց իրավասության ներքո չէ, Արցախի Հանրապետության նախագահի ու պաշտպանության նախարարի խնդիրն է։
«Ես չեմ կարող մեկնաբանել, ինչ որոշում կընդունի ղեկավարությունը, մենք պարտավոր ենք կատարել. դրա մասին պաշտոնապես կհայտարարվի»,-ասաց Դավթյանը։
ԳՇ պետը, ի պատասխան հարցերի, հայտարարեց, որ կատարված, կատարվող ու կատարվելիք աշխատանքների մասին չի ցանկանում խոսել, դրանք շատ ընդգրկուն են։ Դրանց մասին 2-2.5 ժամ պատասխանել է պատգամավորների հարցերին։
«Մենք պայմանավորվեցինք, որ տեղեկատվության հետ կապված բացը կլրացնենք, կփորձենք ձևը գտնել, որ կատարվող աշխատանքների մասին հասարակությանն ավելի հասու դարձնենք»,-հայտարարեց նա։
Ինչ վերաբերում է իր հնարավոր հրաժարականին Դավթյանն ասաց. «Չեմ պատրաստվում հրաժարական տալ»։
Ապա մանրամասնեց, 13 զինծառայողներից չորսը մահացել են հիվանդության, չորսը դժբախտ պատահարի հետևանքով։
«Այո, ես եղել եմ զոհերի թաղման արարողությանը, եղել եմ և զորամասերում»,-նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- ԶՈՒ ԳՇ պետի ու պատգամավորների հանդիպումը՝ փակ դռների հետևում
- Կարեն Աբրահամյանի պաշտոնանկության լուրը Արցախում ոչ հերքում են, ոչ հաստատում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան