ԵՄ-ն կարող է սահմանափակումներ մտցնել գրաքննությունից հրաժարվող սոցիալական ցանցերում
Եվրամիությունը կարող է սահմանափակումներ կիրառել սոցիալական ցանցերի և հաղորդակցման այլ հարթակների հետ կապված, որոնք հրաժարվելու են վերահսկել և զտել բովանդակությունը կեղծ տեղեկատվությունից, ատելության խոսքից և եվրոպական ժողովրդավարության այլ սպառնալիքներից:
Այս մասին հայտնել է արդյունաբերության հարցերով եվրահանձնակատար Թիերի Բրետոնը «Ֆեյսբուքի» գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգի հետ Բրյուսելում կայացած հանդիպումից հետո, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
«Սոցիալական ցանցերը, մասնավորապես «Ֆեյսբուքը», անշուշտ, պատասխանատու են եվրոպացի օգտատերերի, ինչպես նաև մեր ժողովրդավարության առջև։ Մենք շատ ենք խոսել այն մասին, որ պետք է լուրջ աշխատանք տարվի`դրա բովանդակության ամբողջ ծավալը լիարժեք վերահսկելու համար։ Եթե եվրոպական շուկայում գործող բոլոր սոցիալական ցանցերը չարաշահումների դեպքում չսկսեն ձեռնարկել հատուկ գործողություններ, մենք ստիպված կլինենք ձեռնարկել ավելի խիստ միջոցներ», - ասել է Բրետոնը:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի