Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով նիստը հետաձգվեց
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատական նիստի մեկնարկին դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ նիստից անմիջապես առաջ դատարանը ստացել է գրություն, որ թարգմանիչը չի ներկայանալու նիստին։
«Թեև նախորդ օրը ունեցած տեղեկությունների համաձայն, թարգմանիչ Ծովինար Թորոսյանը պետք է մասնակցեր այսօրվա դատական նիստին։ Հաշվի առնելով, որ թարգմանչի չներկայանալու վերաբերյալ տեղեկությունը ստացվել է դատական նիստից կարճ ժամանակ առաջ՝ դատարանը հնարավորություն չի ունեցել ապահովելու այլ թարգմանչի մասնակցություն, և թարգմանչի բացակայությամբ հնարավոր չի գտնում շարունակել այս դատական նիստը»,-հայտարարեց նախագահող դատավորը։
Դատավորի որոշումը դժգոհություն առաջացրեց դատարանի դահլիճում, դատավորը թույլ չտվեց Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանին ներկայացնել դիմումը՝ հիմնավորելով, որ ներկա չէ թարգմանիչը։
Դատական հաջորդ նիստը նշանակվեց փետրվարի 25-ին ժամը ժամը 13-ին։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյան. Հիմնավոր կասկած ունեմ, որ 600 հատորում կան բավարար նյութեր տասը սպանությունները բացահայտելու համար
- Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստն ընդմիջվեց
- Դատարանը հրաժարվեց տրամադրել Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին «Մարտի 1»-ի գործի ամբողջական նյութերը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան