Ռուս բժիշկները փրկել են 495 գրամ քաշով ծնված երեխային
Միտիշինսկոյ հիվանդանոցի բժիշկները փրկել են 495 գրամ քաշով վաղաժամ ծնված փոքրիկի կյանքը։ Այս մասին գրում է ria.ru-ն։
Նշվում է, որ երեխան ծնվել է հունվարին, հղիության 24-րդ շաբաթում։
Բժիշկները նրան անմիջապես պառկեցրել են նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Այնտեղ փոքրիկը երկար ժամանակ է անցկացրել՝ զոնդերով սնունդ ընդունելով, իսկ վերջերս սկսել է սնունդ ընդունել քթի օգնությամբ։
Այժմ երեխան կշռում է երկուսուկես կիլոգրամից ավելի: Բժիշկները նախատեսում են երկու շաբաթից նրան տեղափոխել տուն:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա