Ալումյան. Գնալով ավելի ակնհայտ դառնում բոլորի համար, որ Քոչարյանի գործով առկա է քաղաքական հետապնդում
«Այն մարդիկ, ովքեր մեզ են մեղադրում դատական նիստերը ձգձգելու համար, ուղղակի չեն ուզում իրականությունը տեսնել»,-դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը։
Նա ևս մեկ անգամ պնդեց, որ իր պաշտպանյալը գտնվում է անազատության մեջ բոլորովին անհիմն ու բոլորովին անօրինական կերպով։
Փաստաբանը չբացառեց տարածված այն լուրերի իսկությունը, որ Գերմանիայում Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ կանցլեր Անգելա Մերկելը հետաքրքրվել է Ռոբերտ Քոչարյանի գործով ու դրա օրինականությամբ։
Ալումյանն ասաց, որ մանրամասներին չի տիրապետում, բայց չի բացառում, որ գնալով ավելի ու ավելի հաճախ Հայաստանի իշխանություններին այդ հարցերը տրվելու են։
«Գնալով ավելի ու ավելի է ակնհայտ դառնում բոլորի համար, որ այստեղ առկա է քաղաքական հետապնդում»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին