Հասարակություն 17:30 18/02/2020 Հայաստան

Գարեգին Երկրորդ. Այսօր էլ առկա են բազում մարտահրավերներ մեր ժողովրդի ու Եկեղեցու առջև

Այսօր Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնախմբել է Ս. Ղևոնդյանց քահանաների տոնը, որի առիթով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում էին համախմբվել Հայոց Եկեղեցու տարբեր թեմերում ու կառույցներում սպասավորող 237 եկեղեցական: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ 

Տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի է ունեցել քահանաների պարգևաբաշխման արարողություն:
Տերունական աղոթքից հետո ներկաներին ողջունել է քահանաների հավաքի կազմակերպիչ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը: Սրբազան Հայրը, շնորհավորելով Նորին Սրբությանը և ողջ հոգևորականաց դասին բերկրառատ տոնի առիթով, մաղթել է, որ Ղևանդյանց քաջարի ոգին շարունակի գործել նաև այսօր, քանի որ հայրենիքի և եկեղեցու առջև ծառացած են բազմաթիվ մարտահրավերներ ու սպառնալիքներ, և հոգևորականների կոչումն է պայքարել դրանց դեմ:

Այնուհետև տեղի է ունեցել  ավանդական պարգևաբաշխությունը: Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ավագության պատիվ շնորհվել է  Արմավիրի թեմից Արժանապատիվ Տ. Ստեփանոս քահանա Մելիքյանին։ Ծաղկյալ փիլոն կրելու իրավունքի են արժանացել Արցախի թեմից Արժանապատիվ Տ. Մատթեոս քահանա Դրավանցը և Տ. Մեսրոպ քահանա Մկրտչյանը, Շիրակի թեմից Արժանապատիվ Տ. Վարագ քահանա Հակոբյանը, Արժանապատիվ Տ. Ստեփանոս քահանա Ավետիսյանը և Արժանապատիվ Տ. Հովհաննես քահանա Ալեքսանդրյանը, Գեղարքունիքի թեմից Արժանապատիվ Տ. Գևորգ քահանա Տեր-Բարսեղյանը և Արժանապատիվ Տ. Սիմոն քահանա Տեր-Մկրտչյանը, Արագածոտնի թեմից  Արժանապատիվ Տ. Գարեգին քահանա Արսենյանը, Արմավիրի թեմից Արժանապատիվ Տ. Գևորգ քահանա Կրտիկաշյանը և Արժանապատիվ Տ. Տաթև քահանա Կիրակոսյանը, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմից Արժանապատիվ Տ. Կիրակոս քահանա Աղոսյանը, Արժանապատիվ Տ. Շահան քահանա Մովսիսյանը, Արժանապատիվ Տ. Թադեոս քահանա Տերտերյանը, Արժանապատիվ Տ. Արիստակես քահանա Հովհաննիսյանը, Արգենտինայի հայոց թեմից Արժանապատիվ Տ. Եղիշե քահանա Նազարյանը, Բայթյան երկրների հայոց թեմից Տ. Խոսրով քահանա Ստեփանյանը: Լանջախաչ կրելու իրավունքի են արժանացել Մայր Աթոռից  Արժանապատիվ Տ. Անդրանիկ քահանա Սարգսյանը, Եկեղեցական-ժողովական գրասենյակի պատասխանատու Արժանապատիվ Տ. Տիգրան քահանա Բադիրյանը, Վեհարանի Ընդհանուր բաժնից (արդեն Արգենտինայի հայոց թեմից)  Արժանապատիվ Տ. Տրդատ քահանա Օհանյանը, Ինտերնետային ծառայությունների գրասենյակից  Արժանապատիվ Տ. Երվանդ քահանա Երանյանը, ՀՀ ԶՈՒ Հոգևոր Առաջնորդությունից Արժանապատիվ Տ. Երեմիա քահանա Սարգսյանը և Արժանապատիվ Տ. Հովհաննես քահանա Մաթևոսյանը, Արարատյան Հայրապետական թեմից Արժանապատիվ Տ. Եղիշե քահանա Նուրիջանյանը, Արագածոտնի թեմից Արժանապատիվ Տ. Արամ քահանա Ասատրյանը, Արցախի թեմից Արժանապատիվ Տ. Մեսրոպ քահանա Խունոյանը և Տ. Արամ քահանա Թիլիքյանը, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմից Արժանապատիվ Տ. Զավեն քահանա Հայրապետյանը, Արժանապատիվ Տ. Աբգար քահանա Աբգարյանը, Արժանապատիվ Տ. Սիոն քահանա Հայրապետյանը և Հարավային Ռուսաստանի հայոց թեմից Արժանապատիվ Տ. Նաիրի քահանա Գևորգյանը:

Հավարտ պարգևաբաշխությունների Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու հայրապետական պատգամն է  փոխանցել արարողության մասնակիցներին։ Շնորհավորելով ներկաներին Ս. Ղևոնդյանց տոնի առիթով` Նորին Սրբությունը նշել է, որ այս տոնը նվիրումի, արիության ու նախանձախնդրության  դրսևորման լավագույն օրինակն է, որ ի գործ է դրվել քահանայից դասի կողմից մեր հայրենքի պահպանման գործում, և որը վերստին ոգեշնչման ու գոտեպնդման կոչ է` ուղղված ծառայության մեջ գտնվող ողջ հոգևոր դասին:

Անդրադառնալով մեր օրերում եկեղեցականների ծառայությանը և հայոց ազգի հոգևոր կյանքին` Հայոց Հովվապետն արձանագրել է, որ այսօր էլ առկա են բազում մարտահրավերներ մեր ժողովրդի ու Եկեղեցու առջև և այս առումով,  Ղևոնդյանց քահանայից օրինակն առաջնորդող է եկեղեցականների համար: Նորին Սրբությունը գոհունակությամբ հաստատել է, որ այսօր էլ հայոց հոգևոր դասը նույն նվիրումով, արիությամբ ու հանձնառու ոգով շարունակում է պաշտպան կանգնել մեր հավատքին, սրբություններին, հոգևոր ու ազգային արժեքներին:

«Մխիթարություն ենք ապրում` տեսնելով նախնյաց քաջարի ոգու դրսևորումներն այսօրվա եկեղեցականների ծառայության մեջ: Այսպիսի  ոգու դրսևորումով է, որ մենք պետք է կարողանանք երաշխավորել  մեր հավերժական ընթացքը դեպի նոր ժամանակներ», -ընդգծել է Հայոց Հովվապետը` պատգամելով  արժանի մշակներ լինել ինչպես մեր նախնյաց, այնպես էլ գալիք սերունդների համար և կերտել մեր ժամանակների եկեղեցականաց և եկեղեցու փառքը:

Վերջում Գարեգին Երկրորդ Հայրապետը նաև իր գնահատանքն է բերել թեմակալ առաջնորդներին և քահանայից դասին ջանադիր աշխատանքի համար` հայցելով Սուրբ Հոգու հարատև առաջնորդությունը նրանց սրբազան առաքելության մեջ:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:28
473 ընկերություններից 383-ը չեն արձագանքել և ոչ մի լումա չեն փոխանցել․ Աննա Հակոբյանը՝ 10 մլն դրամահավաքության մասին
Աննա Հակոբյանը պարզաբանել է, թե ինչ նամակ ուղարկել խոշոր ընկերություններին։ Խոսքը՝ 10 մլն դրամ ընկերություններից «Իմ Քայլը»...
Աղբյուր` Panorama.am
18:50
Միրզոյանն իր աջակցությունն է հայտնել աղետից տուժած Ֆրանսիայի քաղաքացիներին
ՀՀ ԱԳ նախարարն Արարատ Միրզոյանն իր աջակցությունն է հայտնել աղետից տուժած Ֆրանսիայի քաղաքացիներին: «Խորապես վշտացած եմ Մայոտում Շիդո...
Աղբյուր` Panorama.am
18:37
Հայաստանը բարելավել է դիրքերը ՈՒԵՖԱ-ի ակումբային վարկանիշային աղյուսակում
«Նոայի» թիմի ելույթները եվրագավաթային մրցաշարում մեծապես նպաստել են Հայաստանի՝ UEFA-ի ակումբային վարկանիշային աղյուսակում պատմության...
Աղբյուր` Panorama.am
18:26
Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը վաղվանից կվերսկսի իր աշխատանքները․ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը վաղվանից կվերսկսի իր աշխատանքները։  Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին...
Աղբյուր` Panorama.am
18:10
Ռուսական վերահսկողության տակ Վրաստանի անցումը կազդի ՀՀ-ի վրա. Զուրաբիշվիլի
րաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Եվրախորհրդարանում խոսել է Վրաստանում զարգացող իրավիճակի մասին և այդ համատեքստում հիշատակել նաև Հայաստանը:...
Աղբյուր` Panorama.am
18:00
Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը տեղափոխվել և վերականգնվել է
Ավարտվել են ՀՀ վաստակավոր գեղանկարիչ Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարի՝ Գյումրու համայնքապետարանի շենք տեղափոխման և վերականգնման...
Աղբյուր` Panorama.am
17:55
Զզվանքը քիչ է. Սամվել Ֆարմանյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նախկին խոսնակ, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրում է. «2008-2010 թթ. Բաղրամյան 26-ում բոլորը...
Աղբյուր` Panorama.am
17:49
Այդպիսի հեռահար նկրտումների մասին կարելի էր կռահել, երբ ալիևը 44-օրյա պատերազմից հետո անհեթեթ հայտարարություն արեց. Դանիելյան
Փոխադարձաբար միմյանց նկատմամբ միջազգային դատական ատյաններում դիմումներ և հայցեր ներկայացնելուց զերծ մնալու պահանջի գաղափարը (ըստ ալիևի՝ սա դեռևս...
Աղբյուր` Panorama.am
17:31
Տեսանք քո բանակցածը. Շարմազանով
«Մեկը չկա՞ Ալիևին ասի՝ էդ որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի շնորհիվ 2020-ին մտար Շուշի,ինչու՞ բա չէիր բողոքում ՆԱՏՕ-ից։ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իսկ ո՞վ է կանգնելու Նիկոլի ղեկավարած Հայաստանի կողքին, երբ լինի հաջորդ ռազմական ագրեսիան. Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է.  Դրսից ոչ ոք չի բռնելու Հայաստանի Հանրապետության արյունատար անոթները կտրող ձեռքը, եթե......
Աղբյուր` Panorama.am
17:28
Զախարովա. Ավելի լավ է Երևանից հետաքրքրվել, թե ինչպես են հենց ՀՀ իշխանությունները վերաբերվում Ալիևի հայտարարություններին
«Ավելի լավ է Երևանից հետաքրքրվել, թե ինչպես են հենց Հայաստանի իշխանությունները վերաբերվում այս հայտարարություններին»,- այսօր կայացած...
Աղբյուր` Panorama.am
17:26
ԵՏՀ. Հայաստանում գնանկումը իր տեղը զիջել է գնաճին
Եվրասիական տնտեսական միության երկրներում նոյեմբերի դրությամբ տարեկան գնաճը Հայաստանում կազմել է 1,4%, Բելառուսում՝ 5,5%, Ղազախստանում՝ 8,4%,...
Աղբյուր` Panorama.am
17:23
Հայկական իշխանամետ թելեգրամյան ալիքները կարդալով կարելի է հիվանդանալ. Զախարովա
«Գիտե՞ք, հայկական իշխանամետ թելեգրամյան ալիքները կարդալով կարելի է հիվանդանալ»,-այսպես է արձագանքել Ռուսատանի ԱԳ նախարարության...
Աղբյուր` Panorama.am
17:16
Հենց այդ հենասյան պակասը վերջին տարիներին մեզ այս վիճակի մեջ դրեց. Կամո Աթայան
ՀՀ գործող կառավարությունը բոլոր հնարավոր միջոցներով սահմանափակում է Գիտությունների Ազգային Ակադեմիայի գործառույթները։ «Գիտության և...
Աղբյուր` Panorama.am
17:06
Պատրաստ ենք ռադիկալ քայլերի՝ ՀՖՖ նախագահ Մելիքբեկյանի հրաժարականին հասնելու համար. Ֆան շարժման անդամ
«Մեր գործիքակազմն անսպառ է։ Մենք հայտարարել ենք՝ պահանջում ենք ՀՖՖ նախագահի, ՀՖՖ կազմի հրաժարականը, հայտարարել ենք՝ գնալու ենք մինչև վերջ՝...
Աղբյուր` Panorama.am
17:02
ՆԳ նախարար. Սեփականության դեմ ուղղված հանցագործությունները հանցավորության ընդհանուր մասնաբաժնում մեծ տեղ են գրավում
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 17-ին մասնակցել է «Սեփականության դեմ ուղղված հանցագործություններն ըստ ՀՀ քրեական նոր...
Աղբյուր` Panorama.am
16:55
Արագածի տարածաշրջանում բուք է
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Արթիկի, Ճամբարակի, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Արագածի...
Աղբյուր` Panorama.am
16:43
Վարորդի ինքնազգացողությունը վատացել է, նա վրաերթի է ենթարկել հետիոտների
Այսօր՝ դեկտեմբերի 18-ին,  վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 13:40-ի սահմաններում բեռնատար...
Աղբյուր` Panorama.am
16:32
Ինչու է Սարատով-Երևան չվերթի ինքնաթիռը «Էրեբունի»-ում վայրէջք կատարել
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն այս պահին դեռևս որևէ պաշտոնական պարզաբանում չունի, թե ինչու է դեկտեմբերի 14-ին «Շիրակ ավիա»-ի...
Աղբյուր` Panorama.am
16:14
Խնդրի լուծման բանալին սպանդանոցների քանակը չէ. Իրավաբան
«Սննդամթերքի անվտանգությունը չափազանց առանցքային խնդիր է, սակայն դրա լուծումը սոսկ սպանդանոցներին առնչվող իրավիճակային կարգավորումները...
Աղբյուր` Panorama.am
15:56
ՀՖՖ-ն ազգային թիմի նոր գլխավոր մարզչին կներկայացնի հունվարին
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել է Արմեն Մելիքբեկյանը 25-րդ ընդհանուր ժողովի շրջանակներում
Աղբյուր` Panorama.am
15:44
Բարձրագույն խմբի առաջնությունում թիմերից մեկը պայմանավորված խաղերով է զբաղվում. Ֆան շարժումների անդամ
«Մենք գործ ունենք մի թիմի հետ, որը 5 տարվա աշխատանքը ձախողել է, իրենց հնչեցրած նոր ռազմավարությանն անվստահելի է»,- Հայաստանի ազգային...
Աղբյուր` Panorama.am
15:40
ՌԴ ԳՇ պետն անդրադարձել է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործում Մոսկվայի դերին
Ռուսաստանը կառուցողական քայլեր է ձեռնարկել Անդրկովկասում, և հիմնականում այդ ջանքերի շնորհիվ Բաքուն և Երևանը հաջողությամբ ընթանում են երկկողմ...
Աղբյուր` Panorama.am
15:31
Մարզերում սպասվում են ուժեղ քամիներ
Դեկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ի գիշերը Լոռիում, Տավուշում, Արագածոտնում, Գեղարքունիքում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումների...
Աղբյուր` Panorama.am
15:00
Սերգեյ Մելքոնյան. Ալիևն ակտիվորեն պատրաստվում է հարձակման
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ակտիվորեն պատրաստվում է հերթական հարձակմանը։ Նման համոզմունք է հայտնել պատմաբան Սերգեյ Մելքոնյանը, որն ուշի ուշով...
Աղբյուր` Panorama.am
14:58
Նման բան ուղղակի չի լինելու. Մհեր Գրիգորյանը՝ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին
«Ես տեղյակ եմ՝ ինչ առաջարկների մասին է խոսքը, բայց քանի դեռ պաշտոնական արձագանք չունենք, ես չէի ուզենա բացել դրանց...
Աղբյուր` Panorama.am
14:53
Անապայի լողափերը ողողված են մազութով
Անապայի հատվածում ծովափրը ծածկված են մազուով։  4 հազար կամավորներ ներգրավվել են ափերի մաքրման, կենդանիների ու թռչունների լվացման...
Աղբյուր` Panorama.am
14:36
«Լավագույն ուսանող» մրցույթ. 37 ուսանող կստանա կրթաթոշակ
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն...
Աղբյուր` Panorama.am
14:34
Նոյեմբերին 466 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Տուգանքի չափը կազմել է շուրջ 271.4 մլն դրամ
Աղբյուր` Panorama.am
14:25
Աճուրդի ամենաթանկ վաճառքը. Այվազովսկու կտավն աճուրդում վաճառվել է 130 միլիոն ռուբլով
Հայազգի հանրահայտ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու «Գալաթայի աշտարակը լուսնի լույսի տակ» կտավը մոսկովյան աճուրդի տանը վաճառվել է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի
12:41 18/12/2024

Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}