Լավ ծանրորդներ են աճում Գյումրիում. մասնագետներ
Փետրվարի 18-ին Աբովյանում ուսումնամարզական հավաք սկսեցին Հայաստանի առաջատար ծանրորդները: Մարզումներում ընդգրկված են Երևանում օրերս անցկացված համապետական առաջնությունում աչքի ընկածները: Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը։
Մասնագետների հետ զրույցներից պարզվեց , որ մրցաշարը պատասխանել է մի քանի հարցերի: Հուսալի հերթափոխ կա մեզանում: Լավ ծանրորդներ են աճում Գյումրիում, Արմավիրի մարզի մի քանի բնակավայրերում և Երևանում: Ստուգատեսն առանձնացավ նաև մասսայականությամբ: Հայտավորված էին երկրի տարբեր մարզերի ու քաղաքների 150 ներկայացուցիչներ: Թերևս մասնագետների թույլտվությամբ ու համաձայնությամբ բացակայում էին արտագնա մրցումներից նոր վերադարձած և իրենց ուժերը չվերականգնած առաջատար վարպետները:
Մարզումները կշարունակվեն մինչև ապրիլի սկիզբը, որից հետո կանանց և տղամարդկանց մեր թիմերը կմեկնեն Մոսկվա և կներգրավվեն ապրիլի 3 –ին սկսվող Եվրոպայի առաջնությունում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են