Իշխանությունը սատանայի փնտրտուքի մեջ է. Մարուքյան
«Իշխանությունը սամանադրական փոփոխությունների քարոզարշավի բառամթերքով ատելության քարոզի մեջ մեծ ներդրում ունի»,- «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Նա նշել է, որ Հայաստանն ահավոր բաժանումների մեջ է հիմա։ Ինչը որևէ օգուտ չի կարող բերել, Հայաստանը ռեսուրս չունի, հայ ազգին համախմբում է պետք, այլ ոչ սևերի ու սպիտակների բաժանում։
«Հիմա պետք չէր ընդհանրապես նման գործընթաց սկսել։ Եվ մենք «ոչ»-ի շտաբ չենք ստեղծում, որովհետև ոչ քարոզենք և ասենք Հրայրը թող մնա՞։ Մենք նրան ասենք մնա՞։ Հրայրն իրենց հետ է վերջերս շամպայն խմել, մենք իր պաշտպանը չենք ։ Հետևաբար «ոչ»-ի քարոզարշավի մեջ մտնելն ընդհանրապես անիմաստ է և բացի այդ՝ երբ մի բան հակասահմանարդական է, դու ընդհանրապես դրա մասնակիցն ես դառնում՝ անկախ նրանից, թե որ կողմում կլինես։ Եվ իշխանությանն օդի պես պետք է, որ «ոչ»-ի շտաբ լինի, սատանայի փնտրտուքի մեջ են, գտնեն մեկին, իր վրա բարդեն երկրի պրոբլեմները, և դրանով ժողովրդին ստիմուլացնեն, տանեն ընտրական տեղամասեր։ Մենք որևէ կերպ չենք լինելու այդ պրոցեսի մասը»,- ասել է Մարուքյանը։
Ըստ նրա, ԼՀԿ կողմակիցները պետք է չմասնակցեն սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, քանի որ այն հակասահմանադրական գործընթաց է.
«Քաղաքացիները պետք է որոշեն՝ մասնակցել, թե ոչ։ Սա Հայաստանի զարգացման օրակարգում որևէ դեր չունեցող գործընթաց է, իշխանությունը մեզ մտցնում է այս անիմաստ գործընթացի մեջ։ Հայաստանի առաջ ավելի կարևոր խնդիրներ կան ծառացած»։
Ավելին՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Վահե Գրիգորյանը կրկին չի մասնակցում ՍԴ նիստին
- «Ոչ»-ի հանրային պաշտպանությունը ստանձնած նախաձեռնող խումբը ԿԸՀ ներկայացրեց փաստաթղթերը
- Նիկոլ Փաշինյանը կմասնակցի սահմանադրական հանրաքվեի քարոզարշավին
- «Այո»-ի շտաբը կղեկավարի Սուրեն Պապիկյանը
- «Ժողովուրդը Սահմանադրությունն է, Սահմանադրությունը՝ ժողովուրդը».Վահագն Հովակիմյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին