Թուրքան բացահայտել է Իդլիբի հարցում ՌԴ հետ բանակցությունների արդյունքները
Թուրքիայի «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը ներկայացրել է թուրք-ռուսական երկօրյա բանակցությունների արդյունքները սիրիական Իդլիբի էսկալացիոն գոտում տիրող իրավիճակի վերաբերյալ:
Այս մասին գրում է lenta.ru-ն։
Ըստ Չելիքի, Անկարան ՌԴ-ին բաց տեքստով ներկայացրել է դիրքորոշումը, և նշել, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ուժերը պետք է դուրս բերվեն Իդլիբից։ Նա նշել է, որ հակառակ դեպքում Թուրքիան տարածք կուղարկի իր ռազմական ուժերը, որոնք պատրաստ են այդ քայլին։
ՌԴ-Թուրքիա երկօրյա բանակցությունները, որոնք փակ են եղել բոլոր լրատվամիջոցների համար, ավարտվել են այսօր՝ փետրվարի 18-ին։ Դրանից հետո թուրքական կողմը՝ փոխարտգործնախարարի գլխավորությամբ լքել են ՌԴ-ն՝ առանց մեկնաբանելու բանակցությունների արդյունքները։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի