Թուրքիայի իշխանությունները հեղաշրջման մեծ կասկածվող 98 քաղաքացու ձերբակալել են
Թուրք իրավապահները ձերբակալել են 98 քաղաքացիների, ովքեր կասկածվում են Ֆեթհուլլահի ահաբեկչական կազմակերպության հետ կապ ունենալու մեջ։ Ահաբեկչական կազմակերպությանը Անկարան մեղադրում է 2016 թվականի հուլիսին հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ: Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը։
Նշվում է, որ ձերբակալվածներից 33-ը Թուրքիայի արդարադատության նախարարության ներկայիս աշխատակիցներ են:
Ահաբեկչական խմբի անդամների որոնողական աշխատանքները իրավապահ մարմինները սկսել էին Թուրքիայի 15 նահանգներում՝ ներառյալ Անկարայում։
Մինչ օրս կասկածվող 71 քաղաքացիներից ձերբակալվել են 50-ը:
Միևնույն ժամանակ, Ադանայի նահանգի իշխանությունների կողմից հարուցված գործով կալանավորումներ տեղի են ունեցել ևս 11 նահանգներում:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի