Իգոր Դոդոն. Ռուսաստանի հետ համագործակցությունը Եվրոպային ուժեղ կդարձնի
Եվրոպան կարող է ուժեղանալ միայն այն դեպքում, եթե Ռուսաստանի հետ սերտ կապեր հաստատի։ Այս մասին ասել է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը՝ Euronews-ին տված բացառիկ հարցազրույցում:
Իգոր Դոդոնը կոչ է արել ավելի սերտ տնտեսական համագործակցություն իրականացնել Մոսկվայի և Բրյուսելի միջև:
«Ես հավատում եմ մեծ Եվրոպային՝ Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ», - ասել է Դոդոնը։
Նշվում է, 2014թ․-ին Մոլդովայի Հանրապետությունը, որը Եվրասիական տնտեսական միության դիտորդ երկիր է, ԵՄ-ի հետ ստորագրեց Ասոցացման համաձայնագիր: 2016թ․-ին իշխանության գալուց հետո նախագահ Դոդոնը հայտարարեց, որ մտադիր է չեղարկել Եվրոպայի հետ համաձայնությունները:
«Արտաքին քաղաքականությունը, որը ես առաջ եմ տանում վերջին տարիներին, հավասարակշռված է: Մի կողմից մենք իրականացնում ենք Ասոցացման համաձայնագիրը ԵՄ-ի հետ, մյուս կողմից՝ վերականգնում ենք ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ», - ասել է Դոդոնը:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի