Իրանում կայանալիք ընտրությունները՝ որպես իշխանության լծակներն ամրապնդելու միջոց
Իրանում եկող ուրբաթ օրն անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ, որն ըստ կանխատեսումների, ամրապնդելու է երկրի գերագույն առաջնորդի դիրքերն իշխանական համակարգում։ Իրանի կարծր դիրքային կառավարությունն արգելել է թեկնածուների մոտ 5Օ տոկոսի գրանցումը։ Նրանց մեջ է նաև ներկա խորհրդարանի անդամների մոտ մեկ երրորդը։ Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Այնպես որ, ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիները ստիպված են ըտրություն կատարել կարծր դիրքայինների ու Այաթոլահ Խամենեիին հավատարիմ ավելի չափավորական պահպանողականների միջև։ Վերջիններս, կարծրդիրքայինների նման պաշտպանում են իշխող հոգևոր ղեկավարությանը, սակայն կողմ են արտաքին աշխարհի հետ ավելի մեծ շփումներին։
Մեծ ընտրության հնարավորություն չունենալով՝ քաղաքացիներից շատերի համար կարևորվում է հացի խնդիրը, երբ ամերիկյան պատժամիջոցների ներքո տնտեսությունն այստեղ կրում է նկատելի կորուստներ։
Իրանի խորհրդարանական այս ընտրությունները դիտարկվում են որպես ներկա իշխանությունների նկատմամբ հավատարմության հանրաքվե, երբ երկիրը հայտնվել է իշխանությունների համար շատ վտանգավոր ներքին ու արտաքին ճգնաժամերի մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի