Ուկրաինայի ԱԳ նախարարը չի բացառել Ռուսաստանի և Բելառուսի միջև զինված բախման հնարավորությունը
Ուկրաինայի արտգործնախարար Վադիմ Պրիստայկոն կանխատեսում է ռուս-բելառուսական հարաբերությունների վատթարացում: Չեխական Respekt պարբերականին տված հարցազրույցում նա չի բացառել երկու երկրների միջև զինված բախման հավանականությունը: Այս մասին գրում է Tass-ը։
«Դժվարին ժամանակներ են սպասվում Բելառուսին։ Մի քանի տարի առաջ ես խոսում էի բելառուս լրագրողների հետ, ես նրանց ասացի, որ եթե նրանք ցանկանում են անկախ լինել, նրանց սպասվում է Ռուսաստանի հետ նմանատիպ պատերազմ, նմանատիպ դժվարություններ ու տառապանքներ, որոնց միջոցով մենք անցնում ենք, իսկ իրենք չէին հավատում: Այժմ, թերևս, նրանք ավելի քիչ են կասկածում», - ասել է Պրիստայկոն:
Ուկրաինայի դիվանագիտության ղեկավարը, այնուամենայնիվ, նշել է, որ «հույս ունի, թե սխալվում է» այս կանխատեսման մեջ:
«Եվ մեր խորհուրդը հետևյալն է. երբ Ռուսաստանը հարձակվի ձեզ վրա, դուք կունենաք երկու ընտրություն՝ օտարերկրյա գործընկերների օգնությամբ լինել ողջամիտ, հանգիստ և կպարտվեք, կամ անմիջապես պետք է սկսեք կռվել», - ասել է Պրիստայկոն:
Դաշնային խորհրդի Տեղեկատվական քաղաքականության և լրատվության հետ կապերի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը Ուկրաինայի արտգործնախարարի խոսքերը Ռուսաստանի և Բելառուսի միջև հնարավոր զինված բախման մասին անվանել է «ակնհայտ անհեթեթություն» և «էժան քարոզչություն»:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի