Ուրարտուի 6 ֆուտբոլիստ հրավիրվել է Հայաստանի Մ-17 հավաքական
Երևանի «Ուրարտուի» 6 ֆուտբոլիստ հրավիրվել է Հայաստանի պատանեկան հավաքական: Այս մասին տեղեկանում ենք ակումբի մամուլի ծառայությունից:
Փետրվարի 20-ից 23-ը Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը ՀՖՖ տեխնիկական կենտրոն-Ակադեմիայում կանցկացնի ուսումնամարզական հավաք։
Պատանեկան հավաքական են հրավիրվել նաև «Ուրարտուի» ֆուտբոլիստներ՝ Գոռ Լուլուկյանը, Էդգար Ղուլինյանը, Կարեն Գալստյանը, Էրիկ Սիմոնյանը, Խարիտոն Այվազյանը և Սամվել Հակոբյանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են