Վահե Գրիգորյանը կրկին չի մասնակցում ՍԴ նիստին
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նախագահությամբ ընթանում է Սահմանադրական դատարանի նիստը։ Նիստին ներկա է Սահմանադրական դատարանի 9 դատավորից 8-ը։ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հայտարարեց, որ նիստին ներկա չէ դատավոր Վահե Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ նախորդ նիստերին Վահե Գրիգորյանը նույնպես չէր ներկայացել։
Այսօր ՍԴ-ն քննության է առել՝
1. Մարդու իրավունքների պաշտպանի և ՀՀ վարչական դատարանի դիմումների հիման վրա՝ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասի 2-րդ պարբերության, «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 16.1-ին հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ միավորված գործը (բանավոր ընթացակարգով)
2. ՀՀ վարչական դատարանի դիմումի հիման վրա՝ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի՝ այնքանով, որքանով ոստիկանության ծառայողին արգելում է լինել կրոնական կազմակերպության անդամ՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը (գրավոր ընթացակարգով)
Հարակից հրապարակումներ`
- ՍԴ նիստին դատավորներ Վահե Գրիգորյանն ու Ֆելիքս Թոխյանը ներկա չեն
- Կառավարությունից խուսափում են պատասխանել՝ Նիկոլ Փաշինյանն իմացա՞վ, որ Վահե Գրիգորյանը ոչինչ չանելու դիմաց միլիոններ է ստանում․aysor.am
- Վահե Գրիգորյանը ստացել է 10 միլիոն դրամից ավելի գումար` չաշխատելով. yerevantoday
- ԱԺ փոխնախագահ. Եթե օրենքը խախտվել է, ՍԴ նիստերին չի մասնակցել, Վահե Գրիգորյանը պետք է պատասխանատվություն կրի
- ՍԴ. Նիստին անհարգելի պատճառով չի մասնակցել միայն Վահե Գրիգորյանը
- Նիկոլ Փաշինյանը՝ Հրայր Թովմասյանի ու Վահե Գրիգորյանի մասին
- «Հրապարակ». ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի և իշխանության միջև անջրպետը խորանում է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան