ՍԴ–ն անվավեր ճանաչեց ոստիկանության աշխատակցի՝ կրոնական կազմակերպության անդամ լինելու արգելքի դրույթը
ՍԴ–ն փետրվարի 18–ի նիստի սկզբում հրապարակեց գրավոր ընթացակարգով քննված Վարչական դատարանի դիմումը՝ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթի՝ սահմանադրությանը համապատասխանությա հարցը։ Վերոհիշյալ իրավական կարգավորմամբ, ոստիկանության ծառայողին արգելվում է լինել կրոնական կազմակերպության անդամ։
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հրապարակեց ՍԴ 9 անդամներից 8–ի կողմից գրավոր ընթացակարգով քննված գործի վերաբերյալ կայացրած որոշումը։ Քննությանը չէր մասնակցել միայն ՍԴ անդամ Վահե Գրիգորյանը։
Որոշման մեջ ասվում է. «Համաձայն Սահմանադրության 168–րդ հոդվածի առաջի կետի, 160–րդ հոդվածի 4–րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22 և 71 հոդվածների՝ դռմբաց նիստում գրավոր ընթացակարգով քննելով գործը և ելնելով քննության արդյունքներից, ղեկավարվելով սահմանադրության 168–րդ հոդվածի առաջին կետով, 160–րդ հոդվածի 4-րդ մասով, 170 հոդվածով և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64, 71 հոդվածներով՝ ՍԴ–ն որոշեց, որ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 7 կետը՝ ոստիկանությունում ծառայողի համար ինքնին որևէ կրոնական կազմակերպությա անդամակցելու և անդամակցության համար վարքագծի կոնկրետ դրսևորոմներով չպայմանավորված բացարձակ արգելք սահմանելու մասով՝ ճանաչել Սահմանադրության 41 և 45 հոդվածների հակասող և անվավեր»։
ՍԴ որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի