Սպանված Սոլեյմանիի հսկայական արձան է տեղադրվել Լիբանանում՝ ձեռքն ուղղված դեպի Իսրայել
Իրանի բարձրաստիճան հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի հսկա արձանը, ով սպանվեց անցած ամիս, բացվել է Լիբանանի հարավում՝ Իսրայելի հետ սահմանի մոտ: Այս մասին գրում է Times of Israel-ը։
Էլիտային Քուդս ուժի սպանված հրամանատարի արձանը տեղադրվել է սահմանամերձ Մարուն ալ-Ռաս սահմանային գյուղում՝ իրանական շիաների կողմից աջակցություն ստացող Հեզբոլահ խմբավորման կողմից։
Սոլեյմանիի արձանը ձեռքով մատնանշում է դեպի Իսրայելը՝ խորհրդանշելով այն գրավելու Հեզբոլահի հայտարարած պլանն ու «Քուդս ուժի» դերակատարությունը՝ հրեական պետության հետ հնարավոր ռազմական բախման հարցում։
Հիշեցնենք, որ Սոլեյմանին և ևս 8 զինվորական զոհվեցին ԱՄՆ-ի անօդաչու ինքնաթիռի հարվածի արդյունքում հունվարի 3-ին՝ Բաղդադի միջազգային օդանավակայանի մոտակայքում:
#Lebanon— #Hezbollah has unveiled today in Maroun al-Ras, which overlooks the Galilee, a statue of Hajj Qasem #Soleimani pointing his finger towards the south, implying storming #Israel.#Iran #Palestinepic.twitter.com/9KhN4HTUvg
— Hezbollah Watch® (@HezbollahWatch) February 15, 2020