ԵՄ-ն ամբողջությամբ աջակցում է արցախյան հակամարտության կարգավորման հարցում համանախագահների ջանքերին. Տոյվո Կլաար
Փետրվարի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակութան ղեկավար, դեսպան Անդրեա Վիտորինը:
Հյուրերի խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է հայ-ադրբեջանական պետական սահմանին և Արցախի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը, վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումները:
Տոյվո Կլաարը իր հերթին նշել է, որ Եվրամիությունը ամբողջությամբ աջակցում է արցախյան հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին` պատրաստ լինելով ներդրում կատարել այդ ձևաչափով բանակցությունների ակտիվացմանը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Հայաստան-ԵՄ համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան