Երբ է նշվելու բուն բարեկենդանը
«Այս տարի բուն բարեկենդանը նշվելու են Շիրակի և Կոտայքի և Գուգարաց թեմերը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱՀԹ առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու և ԱՀԹ երիտասարդաց միությունների հեգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը։
Նա նշեց, որ 8-9 տարի առաջ տոնական միջոցառումներն իրականացվել են առանց Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցելու, բայց ապագայում քաղաքապետարանն աջակցել է տոնակատարությունը Երևանում անցկացնելու հարցում։
«Մեր բուն նպատակներից մեկն այն է, որ Հայաստանի տարբեր շրջաններում բուն բարեկենդանը նշեն։ Այս տարի փետրվարի 23-ին Հայաստանի տարբեր մարզերում նշվելու է բուն բարեկենդանը։ Տոնական միջոցառման մեկնարկը տրվելու է 13.30-ին ԱՀԹ առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում»,- ասաց քահանա Մալյանը։
ԱՀԹ երիտասարդաց միությունների ազգային տոների համակարգող Հասմիկ Միրզոյանը նշեց, որ վերջին տարիներին հայ հասարակությունում ավելի շատ հայկական տոներն են նշում՝ մերժելով օտարածին տոները։
«Օրինակ, այս տարի Սուրբ Սարգսի տոնն ավելի մեծ շուքով նշեց երիտասարդությունը, քան Սուրբ Վալենտինը։ Այս տարի անգամ Թբիլիսիում է նշվել Սուրբ Սարգսի տոնը, մեծ թափորով գնացել են դեպի հայկական եկեղեցի և այնտեղ նշել տոնը»,- նշեց նա։
Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության մշակույթի բաժնի գլխավոր մասնագետ Արամ Գյուրջյանը տեղեկացրեց, որ տոնը ներառում է երեք բաղադրիչներ՝ հոգևոր, մշակութաբանական և կրթական։
«Բուն տոնախմբության կատարմանը մասնակից է լինելու հենց քաղաքացին։ Յուրաքանչյուր անձ, ով եկել է, հանդիսանում է անմիջական կազմակերպիչ և իր մեծ ներդրումն է ունենում ազգային ավանդույթների պահպանման համար։ Երեխաների աշխարհայացքի ձևավորման համար ևս տոնը բավականին կարևոր նշանակություն ունի»,- ասաց Գյուրջյանը։
Նա վստահեցրեց, որ ողջ մայրաքաղաքում լինելու է մշակութայի միջավայր. «Բացի բուն բարեկենդանից, որն ավարտվելու է երթով, միջոցառումներ են անց կացվլու մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում։ Ամեն վարչական շրջան յուրովի է ներկայանալու տոնին»։
Բարեկենդանը ուրախության ու զվարճանքի օր է։ Այն հիշեցնում է Ադամի և Եվայի կյանքը դրախտում՝ վայելքի և անհոգության մեջ, այսինքն՝ դրախտային կյանքի օրինակն է, որտեղ մարդ կարող էր ճաշակել բոլոր պտուղները, բացի բարու և չարի գիտության ծառերի պտուղներից։ Այն նշվում է Սուրբ Սարգսի տոնից մինչև Մեծ պաս ընկած ժամանակահատվածում։ Տոնն ավարտվում է Բուն Բարեկենդանով, որը նշվում է շաբաթապահքերի և Մեծ պահքի նախընթաց կիրակի օրը:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի