«Առողջապահության նախարարություն ենք զանգել, կոպիտ պատասխան են տվել, ասել՝ մի զանգեք»
Այսօր մի քանի քաղաքացիներ «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնում իրենց բողոքն են արտահայտել, որ Հոգեկան առողջության վերականգնման և հոգեթերապևտիկ ծառայությունների (Սթրես կենտրոնի) բաժանմունքում այլևս պետպատվեր չի գործելու։ Քաղաքացիներից մեկը Tert.am-ի հետ զրույցում նշել է, որ մոտ տասնհինգ տարի «Արթմեդ» բժշկական կենտրոնի Սթրես կոնտրոնում են բուժվել, սակայն ՀՀ առողջապահության նախարարությունն անհասկանալի պատճառով ասել է, որ պետպատվեր այլևս չի լինելու։
«Ասում են՝ ձեր բուժումը պետք է ուրիշ տեղ ստանաք, ուրիշ տեղ ասելով՝ նկատի ունեն հոգեբուժարանները։ Առողջապահության նախարարություն ենք զանգել, շատ կոպիտ պատասխան են տվել, ասում են՝ պետպատվեր չի լինելու, մի զանգեք»,- ասաց նա։
Մեկ այլ քաղաքացի նշեց, որ արցախյան հերոսամարտի 2-րդ խմբի հաշմանդամ է, 15 տարուց ավելի այստեղ է բուժվում, իրենց արդեն բժիշկները ճանաչում են, գիտեն որին ինչ համապատասխան բուժում նշանակել։
«Չեմ վատաբանում մյուս հիվանդանոցներին, բայց այստեղ գիտեն հիվանդներին, որպես իրենց տան անդամ։ Զանգել ենք առողջապահության նախարարություն, խնդրում ենք հրատապ լուծում տալ այս հարցին»,- նշեց նա։
Նոր տարուց հետո են տեղեկացել, որ պետպատվերի տրամադրումը դադարեցվում է։
«Մարդիկ ստիպում են մեզ, որ ավելի ագրեսիվ դառնանք, գնանք, փողոցները փակենք, կռիիվ տանք։ Մեր նման հազարավոր մարտական ընկերներ ունենք։ Խնդրել ենք չգան, որ արտառոց դեպքեր չլինեն։ Պատկերացնում եք՝ այդ կարգավիճակի տեր մարդիկ ինչի են ունեալ»,- ասաց բողոքող քաղաքացին։
Մեկ այլ քաղաքացի պատմեց, որ երբ զանգահարել է առողջապահության նախարարություն կոպտել են իրեն, ասել՝ ընդհանրապես չզանգահարեք, «մենք պետպատվեր չենք տալու, չի լինելու պատվեր»։
«Ուզում ենք իմանալ՝ ինչո՞ւ համար չի լինելու»,- ասում է քաղաքացին։
«Մանկատները փակեցին, նրանք փակեցին, սրանք փակեցին, սա արգելում են, ինչի՞ համար։ ժողովուրդը մեղք է, նոսրանում ենք։ Շատ վատ վիճակ է»,- ասաց հիվանդներցի մեկը։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի