Մշակվել է անձրևաջրերից էլեկտրաէներգիա ստանալու մեթոդ
Գիտնականները մշակել են անձրևաջրերից էլեկտրաէներգիա արտադրելու նոր մեթոդ: Այս մասին գրում է ria.ru-ն։
Նշվում է, որ նրանք կարողացել հասնել անհավատալի արդյունավետության. մեկ կաթիլ անձրևի էներգիան բավարար է 100 Վատտ լամպը լուսավորելու համար:
Անձրևաջրերից էներգիա ստանալու փորձեր տարբեր ժամանակներում արվել են, բայց բոլորը հենվել են գեներատորի փոքր հզորության վրա։ Նոր ուսումնասիրության մեջ չինացի ինժեներները, ամերիկացի գործընկերների հետ համագործակցելով, առաջարկում են նոր ինտերֆեյս էներգիա արտադրող կայանների համար, որում գեներատորի հզորությունը զգալիորեն մեծանում է:
Գեներատորի մակերևույթին ընկած անձրևի կաթիլները ջրային կամուրջ են ստեղծում ալյումինի էլեկտրոդի և ինդիումի ու անագի օքսիդի էլեկտրոդի միջև։ Ձևավորվում է փակ հանգույց, որի միջոցով արձակվում է էներգիա: