18-ամյա աղջիկը տանը ծննդաբերել է ու պատուհանից դուրս նետել նորածնին
Քննիչները քրեական գործ են հարուցել Ստավրոպոլի երկրամասի 18-ամյա բնակչի դեմ, որը տանը ծննդաբերել է, դուստր ունեցել, այնուհետ նրան դուրս նետել պատուհանից։ Այս մասին գրում է Ria-ն՝ հղում անելով տարածաշրջանում ՌԴ քննչական վարչությունը:
Ըստ քննիչների, այս տարվա փետրվարի 15-ի կեսօրին 18-ամյա մի կին աղջիկ է ունեցել բնակարանում, երեխային փաթաթել է սրբիչով և դուրս նետել պատուհանից: Հարևանը հայտնաբերել է երեխային և շտապօգնություն կանչել։ Նորածինը չի մահացել ու գտնվում է բժշկական հաստատությունում։
Այժմ Քննչական կոմիտեն այլ դատավարական գործողություններ է իրականացնում ՝ ուղղված հանցագործության բոլոր հանգամանքների պարզմանը։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի