Պետդուման թույլ է տվել օգտագործել նացիստական խորհրդանիշներ
Պետդուման վերջին ընթերցմամբ հաստատել է մի օրենք, որը բացառում է վարչական պատասխանատվությունը նացիստական խորհրդանիշների օգտագործման համար այն դեպքում, եթե դրանց օգտագործումը քարոզչության նպատակով չէ: Այս մասին գրում է gazeta.ru-ն։
Օրենքի նախագծով նախ առաջարկվել է նացիստական խորհրդանիշների և Ռուսաստանում արգելված այլ իրերի համար վերացնել պատիժը, եթե այդ արգելված նշանները ներառվում են գրական աշխատություններում, գիտական աշխատություններում և այլն: Այնուամենայնիվ, հետագայում մտցվել է փոփոխություն, համաձայն որի՝ վերացվում է վարչական պատիժը նացիստական խորհրդանիշներն առանց քարոզչության օգտագործման համար:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի