Աէրոֆլոտ օփենում Հայաստանը ներկայացնում է 7 շախմատիստ
Փետրվարի 19-ին Մոսկվայում մեկնարկում է շախմատի Աէրոֆլոտ օփեն անվանումով ավանդական միջազգային խոշոր մրցաշարը։ Մրցաշարը ներկայացնում է 3 խումբ: Հայաստանից առաջին խմբում ընդգրկված են Գաբրիել Սարգսյանը, պատանի գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը, և ընդհանուր առմամբ առաջին խմբին մասնակցում է 80 շախմատիստ 21 երկրներից։
Երկրորդ` Բ խմբի մրցաշարին կմասնակցեն Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, ինչպես նաև միջազգային վարպետ Դավիթ Գևորգյանը։ Երրորդ խմբում է միայն Արթուր Ղարագյոզյանը։
Մրցաշարը անցկացվում է 18-րդ անգամ և դրան մասնակցում են 2549-ից բարձր վարկանիշ ունեցող շախմատիստները։
Շախմատիստների պայքարը կընթանա շվեյցարական մրցակարգով / 9 տուր / և կավարտվի փետրվարի 27-ին:
Մրցանակային հիմնադրամը կազմում է 120 հազար եվրո:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա