Անանյան. Բոլոր պետություններում էլ կա մի զանգված, անընդհատ փորձելու է այս կամ այն եղանակով հարկեր չվճարել
ՀԴՄ-ների քանակը գնալով անշեղորեն ավելանում է։ Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
Նրա խոսքով, հանրության մի շատ մեծ զանգված կա, որ լսում է հորդորները, իրավագիտակցության մակարդակը գնալով բարձրանում է, ինչին զուգահեռ ավելանում է ՀԴՄ-ների թիվը։
«Բոլոր պետություններում, հասարակություններում էլ կա մի այլ զանգված, անընդհատ փորձելու է այս կամ այն եղանակով հարկեր չվճարել, թաքցնել, ստվերում գործել։ Մեր գործառույթն է իրենց բացահայտելը, հորդորների տեսքով իրենց իրավագիտակցության բերելը կամ հարկ վճարելու մշակույթ ձևավորելը»,- ասաց ՊԵԿ նախագահը։
Հարցին՝ չե՞ք պատրաստվում շահագրգռել քաղաքացիներին ՀԴՄ պահանջելու համար, Դ. Անանայանը պատասխանեց. «Չի կարելի շահագրգռել քաղաքացուն: Երբ դու շահագրգռում ես քաղաքացուն, ասում ես՝ ես գումար կվճարեմ ՀԴՄ վերցնելու համար, ոչ թե ձևավորում ես մշակույթ, այլ շահերի վրա հիմնված փոխհարաբերություն քո քաղաքացու հետ, որը մենք չենք ընդունում: Պետք է հորդորելով, համոզելով, խնդրելով, պարտադրելով գնանք առաջ»:
Ինչ վերաբերում է ստվերի կրճատմանը, նա նշեց, որ 2018 թվականի մայիսի համեմատ, օրինակ, հունվարի 27-ի դրությամբ ավելացված աշխատատեղերի քանակն ավելի քան 87 հազար է եղել, մի մասը ստվերից է բերվել, մի մասը նոր ստեղծված աշխատատեղեր են։
Հարակից հրապարակումներ`
- Սուրեն Պարսյան. Փոքր բիզնեսը նոր սերնդի ՀԴՄ-ների համար նախատեսվածից 2 անգամ ավելի կվճարի
- Թե ինչ եղավ, երբ «շաքարամանից» մի կտոր ՀԴՄ պակասեց
- Զինվորի հաց ուտելու, հաց տալու, ՀԴՄ-ի և հարկի մասին՝ Փաշինյանը եղել է Արցախի ռեստորաններից մեկում
- Ստվերից դուրս է եկել 81 հազար 534 աշխատատեղ, ինչը նկատվում է նաև խոշոր հարկատուների մոտ.Փաշինյան
- 2020թ. ՀԴՄ-ների չտրամադրման դեմ պայքարը կրկնակի, եռակի, քառակի անգամ ուժեղանալու է. վարչապետ
- Հայաստանում ՀԴՄ-ների դեֆիցիտ կա
- Վարչապետ. Ստվերի դեմ պայքարում աննախադեպ հաջողություններ ունենք
- Չկա որևէ տնտեսություն, որտեղ ստվեր չկա. Դավիթ Անանյան