Արմեն Թավադյանի կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը բավարարվել է
Հրապարակվեց «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդության մասին դատարանի որոշումը:
Թավադյանի պաշտպան Արամ Օրբելյանը տեղեկացրեց, որ կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը բավարարվել է:
«Քննիչի միջնորդությունը ՝ կալանքը երկու ամսով երկարաձգելու մասով, բավարարվեց, իսկ պաշտպանների միջնորդությունը ՝ գրավով փոխարինելու մասով, մերժվեց: Որոշման տեքստը չի տրամադրվել: Այն կտրամադրվի մեկ օրվա ընթացքում, կծանոթանանք: Կարծում եմ, բողոքարկելու հիմքեր կլինեն։ Տեքստը լինելուց հետո ավելի մանրամասն կներկայացնենք: Կբողոքարկենք անկախ ամեն ինչից, քանի որ արդեն իսկ կան հանգամանքներ,որոնք ինքնին դարձնում են բողոքարկելի: Որոշմանը ծանոթանալուց հետո այդ մասով ևս բողոքարկման հիմքեր կլինեն: Այս պահի դրությամբ, ես չեմ տեսնում,թե ինչ հիմքով պետք է որոշումը իրավաչափ լինի ՝ մարդուն երկու ամսով ևս կալանքի տակ պահել, եթե նախորդ երկու ամիսների ընթացքում 10, թե 11 գործողություն է կատարվել ընդամենը չորս հոգանոց քննչական խմբի կողմից: Հիմա կարող են ասել տոներ են եղել,ծանրաբեռնված ենք եղել, դա պետության խնդիրն է : Կարծում եմ, սեղմ ժամկետներում բողոքարկման հարցը կլուծվի»,-ասաց փաստաբանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, քննվում էր «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ դատական նիստը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին