ՄԱԿ. Երեխաների ապագան վտանգի տակ է
ՄԱԿ-ը նախազգուշացում է, որ ամբողջ աշխարհում երեխաների և դեռահասների բարեկեցությունը գտնվում է «անմիջական սպառնալիքի տակ», և ոչ մի երկիր բավարար ջանքեր չի գործադրում նրանց պաշտպանելու համար։
Եվրանյուզը գրում է, որ համաձայն լայնածավալ զեկույցի, որը հրապարակվել է բրիտանական The Lancet բժշկական ամսագրում, երեխայի ապագայի համար այսօր սպառնալիք է կլիմայական փոփոխությունները, վնասակար ուտելիքը, ծխախոտային և այլ ընկերությունների կողմից անառողջ կենսակերպի քարոզը։
«Սպառնալիքներից մեկն անառողջ կենսակերպի գովազդն է սոցիալական ցանցերում մարքեթինգային կարիքների համար տվյալների հավաքագրումը։ Եվս մեկ ոչ անմիջական սպառնալիք է այն, որ բնակչության խմբերի շրջանում աճում է անհավասարությունը, որի արդյունքում որոշ երեխաներ գտնվում են աղքատության գծից ներքև»,- ասել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը։
ԱՀԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի պատվերով զեկույցի վրա աշխատել է 40 անկախ փորձագետ ողջ աշխարհից։ Նրանց եզրակացություններն հիասթափեցնող են. նույնիսկ եթե ամենահարուստ պետություններն այսօրվա վարկանիշի վերին մասում են, այդ նույն երկրները բավարար չափով չեն անհանգստանում էկոլոգիայի բնագավառում կայուն զարգացմամբ և դրանով իսկ վտանգելով սերունդների ապագան:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան